Եթե չեք կարող փողով ինչ-որ մեկից առաջ անցնել, կարող եք այլ տեխնոլոգիաներ օգտագործել. Զվիկա Խայմովիչ
Քաղաքական
21:51 19/03/2026
Հայաստան

Եթե չեք կարող փողով ինչ-որ մեկից առաջ անցնել, կարող եք այլ տեխնոլոգիաներ օգտագործել. Զվիկա Խայմովիչ

«Այն ռազմավարական ծրագիր է և գաղափարն այն է, որ նորարություններ և նոր տեխնոլոգիաներ բերենք, այսպիսի բաներ, որովհետև միայն դա է թույլ տալիս պատրաստ լինել ապագային»,-«Արմենի Թի Վի» -ի եթերում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագրի օդային պաշտպանության հարցերով խորհրդատու Զվիկա Խայմովիչը։

Նրա խոսքով՝ ուժեղ պետությունը նշանակում է, որ տարբեր խմբեր պետք է աջակցեն իրար և արդյունաբերական տարբեր ոլորտները համակցված աշխատեն և այդ երկու հատվածների միջև հարաբերությունները կտան որոշիչ լուծումներ, և ավելի արդյունավետ կգործեն։

«Իմ կարծիքով այսօր ճիշտ ժամանակն է ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար, ավելի բարդ ավելի զարգացած տեխնոլոգիաներ բերել, ինչը ավելի կարևոր կլինի մոտակա ապագայի համար»,- ասաց Խայմովիչը։

 Նշելով, որ ավելի շատ խոսում են ԱԹՍ-ների, հակաօդային պաշտպանության մասին, բայց նաև շատ տեղ կա, որ  առաջ գնալու հնարավորություներ ունեն։

 Ռազմական փորձագետի կարծիքով, ուժեղ բանակը չի նշանակում պարտադիր մեծ բյուջե։

«Պարտադիր չէ գտնվել նույն կարգավիճակում՝ ինչպես մյուսները, կարևոր է, թե տվյալ իրավիճակում ինչն է արդիական»,- ասաց Զվիկա Խայմովիչը՝ հավելելով.

«Եթե չեք կարող փողով ինչ-որ մեկից առաջ անցնել, կարող եք այլ տեխնոլոգիաներ օգտագործել, դրա համար էլ ասում եմ, որ քիչ ներդրումով կարելի է ավելի մեծ արդյունքի հասնել և սա միայն կարգախոս չէ։ Պետք է նայել, թե որն է արդիական և առաջնային՝ դրա վրա ուշադրություն դարձնել՝ ըստ ձեր առաքելության, ձեր առաջ կանգնած մարտահրավերների։ Իհարկե փողը կարևոր է, բայց շատ կարևոր է ներքին անվտանգության ռազմավարության կառուցումը»;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե չեք կարող փողով ինչ-որ մեկից առաջ անցնել, կարող եք այլ տեխնոլոգիաներ օգտագործել. Զվիկա Խայմովիչ